BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ժյուլի Գայեն տեղափոխվել է Ելիսեյան պալատ

Ժյուլի Գայեն տեղափոխվել է Ելիսեյան պալատ
01.05.2015 | 12:34

Դերասանուհի Ժյուլի Գայեն գիշերում է Ելիսեյան պալատում և պալատ մտնում է գլխավոր մուտքից՝ հաղորդում է Euromag-ը` The Telegraph-ին հղումով, Գայեն աստիճանաբար տեղափոխվում է պալատ, սակայն «ցանկանում է պահպանել իր անկախությունը», նրա ծրագրերի մեջ չի մտնում ամուսնությունը Ֆրանսուա Օլանդի հետ: Դերասանուհին սկսել է իր նախընտրությամբ վերակահավորել նախագահական հանգստավայրը` «նոր կահույք է բերվում Ելիսեյան պալատ»:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ